Հասարակություննորություններ 1 Սեպտեմբերի, 2025 • Ավտովթար Ախալքալաք-Չամդուրա ճանապարհին

Այսօր՝ սեպտեմբերի 1-ի առավոտյան, Ախալքալաք-Չամդուրա ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար։ Իրար են բախվել մարդատար Lexus և կաթ տեղափոխող Ford մակնիշի ավտոմեքենաները։ Ford-ի վարորդը թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոց։

Ընդգծենք, որ կաթ տեղափոխող մեքենայում եղած ամբողջ կաթը թափվել է։

Դեպքի վայրում աշխատել է պարեկային ծառայությունը։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունից Jnews-ին հայտնել են, որ վթարի հետևանքով ոչ ոք չի տուժել, և քրեական գործ չի հարուցվել․ դեպքը արձանագրվել է որպես վարչական իրավախախտում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝
Հրդեհ Ախալքալաքում

31 Օգոստոսի, 2025