նորություններ 29 Օգոստոսի, 2025 • ԿԸՀ-ն կոչ է անում ընտրողներին ստուգել իրենց տվյալները միասնական ընտրացուցակում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում ընտրողներին ստուգել իրենց տվյալները միասնական ընտրացուցակում։

Ինչպես ճեպազրույցում նշել է ԿԸՀ մամուլի խոսնակ Նատիա Իոսելիանին, ընտրողներին մի քանի ծառայություն է հասանելի տվյալների ստուգման համար, այդ թվում՝ շարժական հավելվածի միջոցով։

«Հոկտեմբերի 4-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Վրաստանի քաղաքացիները կընտրեն 64 տեղական խորհուրդների (սակրեբուլո) 2,058 անդամ՝ ինչպես համամասնական, այնպես էլ մեծամասնական համակարգով, և 64 քաղաքապետ։ Ընտրական գործընթացի կազմակերպման համար բացվելու է 3,051 ընտրատեղամաս, որոնցից 2,284-ում քվեարկությունն անցկացվելու է էլեկտրոնային, իսկ 767-ում՝ ավանդական եղանակով։

Որպեսզի ընտրողները կարողանան ազատ և լիարժեք իրացնել իրենց ընտրական իրավունքը, նախապես տեղեկացված լինելը չափազանց կարևոր է։ Այս նպատակով ընտրական վարչակազմը հորդորում է ընտրողներին ժամանակին ստուգել իրենց տվյալները և պարզել՝ որտեղ է գտնվում իրենց ընտրատեղամասը։ Ընտրացուցակում փոփոխություններ կատարելու պահանջ ներկայացնելու վերջնաժամկետը սեպտեմբերի 16-ն է։

Ընտրական վարչակազմն ընտրողներին տվյալների ստուգման համար առաջարկում է մի շարք ծառայություններ՝ այդ թվում՝ կայքը voters.cec.gov.ge։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝