Հասարակություննորություններ 28 Օգոստոսի, 2025 • Թափուր աշխատատեղեր Ախալքալաքի դպրոցներում

Ախալքալաքի մունիցիպալիտետի դպրոցներում ուսուցչի թափուր հաստիքներ կան։

Teacherjobs.ge կայքում տեղադրված են հետևյալ հայտարարությունները՝

Ափնիա գյուղի դպրոցում պահանջվում է I, II դասարանների շախմատի, VII դասարանի վրաց լեզվի և գրականության, V դասարանի բնագիտության, VII, IX, X դասարանների ֆիզիկայի, II, IV, V, VII, IX դասարանների երաժշտության և II, IV, V, VII, IX դասարանների կերպարվեստի և կիրառական արվեստի ուսուցիչներ։ Դիմումներն ընդունելու վերջնաժամկետը օգոստոսի 29-ն է։

Գոգաշեն գյուղի դպրոցում պահանջվում է II դասարանի բնագիտության, I, II դասարանների շախմատի, VII, IX, X դասարանների ֆիզիկայի, VIII, IX, X դասարանների քաղաքացիական կրթության, I, III, IV, VI, VII, VIII դասարանների երաժշտության և II, IV, VI, VII, VIII, IX, X դասարանների Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ուսուցիչներ։ Դիմումներն ընդունելու վերջնաժամկետը օգոստոսի 31-ն է։

Ախալքալաքի №2 դպրոցում պահանջվում է X, IX, XII դասարանների մաթեմատիկայի, XI դասարանի վրացերենի, որպես երկրորդ լեզվի, XI, XII դասարանների քաղաքացիական կրթության և XI դասարանի կենսաբանության ուսուցիչներ։ Դիմումներն ընդունելու վերջնաժամկետը օգոստոսի 31-ն է։

Տուրցխ գյուղի դպրոցում պահանջվում է I, II, III, IV, V, VI, VII, VIII, IX, X դասարանների երաժշտության, կերպարվեստի և կիրառական արվեստի ուսուցիչ։ Դիմումներն ընդունելու վերջնաժամկետը սեպտեմբերի 5-ն է։

Բավրա գյուղի դպրոցում պահանջվում է XII դասարանի վրացերենի, որպես երկրորդ լեզվի ուսուցիչ, դիմումներն ընդունելու վերջնաժամկետը օգոստոսի 29-ն է։ Դպրուցում կա նաև հատուկ ուսուցչի թափուր հաստիք, որի համար դիմումներն ընդունելու վերջնաժամկետը  օգոստոսի 31-ն է։

Խորենիա գյուղի դպրոցում պահանջվում է VII, VIII, IX դասարանների երաժշտության և VII, VIII, IX, X, XI, XII դասարանների Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ուսուցիչներ։ Դիմումներն ընդունելու վերջնաժամկետը սեպտեմբերի 5-ն է։

Վերոնշյալ հայտարարություններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ teacherjobs.ge կայքում

 

 

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝