նորություններ 28 Օգոստոսի, 2025 • Ոչ վրացալեզու դպրոցների ուսուցիչները քննություն հանձնելու հնարավարություն ունեն

Ոչ վրացալեզու դպրոցների ուսուցիչներն այս տարի ևս մեկ անգամ հնարավորություն կունենան քննություններ հանձնել և հաստատել իրենց առարկայական կոմպետենտությունը։

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության որոշման համաձայն ՝ ոչ վրացալեզու դպրոցների/սեկտորների պրակտիկոս ուսուցիչների և պրակտիկոս հատուկ  ուսուցիչների իրավասությունը հաստատող քննությունների գրանցումը կսկսվի սեպտեմբերին:

Գնահատման և քննությունների ազգային կենտրոնն այդ ուսուցիչների համար քննությունները կանցկացնի այս տարվա նոյեմբերին:

Ըստ այդ որոշման ՝ ոչ վրացալեզու դպրոցների պրակտիկոս ուսուցիչներին լրացուցիչ հնարավորություն կընձեռվի հաստատել իրենց առարկայական կոմպետենտությունը և անցնել երկարաժամկետ որակավորման բարձրացման դասընթաց ՝ ավագ ուսուցչի կարգավիճակ ստանալու համար։

 

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝