Ինչպես Jnews-ին տեղեկացրել են Ախալքալաքի քաղաքապետարանից, այս տարի քաղաքի օրվա տոնակատարությունը նախատեսված է սեպտեմբերի 10-ին։
Միջոցառման ծրագրի մասին մանրամասներ դեռևս չկան: Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանի խոսքով՝ դրանք հաջորդ շաբաթ կհրապարակվեն քաղաքապետարանի Facebook-յան էջում:
Նշենք, որ քաղաքի օրվա տոնակատարության համար 2025 թվականի բյուջեում սկզբնապես հատկացվել էր 75 հազ. լարի: Հետագայում, բյուջեում կատարված փոփոխությունների արդյունքում, տոնակատարության համար ավելացվել է ևս 9 650 լարի:
Ախալքալաքի քաղաքի օրն առաջին անգամ նշվել է 2017 թվականին։