Հասարակություննորություններ 2 Սեպտեմբերի, 2025 • Հոկամում նոր դպրոցների շինարարությունը դանդաղ է ընթանում

Ախալքալաքի մունիցիպալիտետի Հոկամ գյուղում ընթացքի մեջ են երկու նոր դպրոցների՝ վրացական և վայկական, շինարարական աշխատանքները։ Jnews-ը պարբերաբար այցելում է շինհրապարակ, վերջին անգամ հուլիսի կեսերին էր, գրեթե երկու ամիս է անցել, սակայն տպավորություն է, որ այս ընթացքում ոչինչ չի արվել։

hokam dproc1

Հոկամ գյուղի №1 հանրային դպրոցի նորկառույց շենքն է։ Լուսանկարն արված է սեպտեմբերի 1-ին։

Մեր այցելության ժամանակ վրացական (№1) դպրոցի շենք ներս մտնել չհաջողվեց, քանի որ այդ պահին այնտեղ աշխատողներ չկային։

Իսկ հայկական (№2) դպրոցում շինարարները գտնվում էին տեղում։ Նրանց խոսքերով՝ շինարարությունն ընթանում է սահմանված կարգով, սակայն շինաշխատանքների պատասխանատուն տեղում չէր։

hokam dproc 2

Հոկամ գյուղի №2 հանրային դպրոցի նորակառույց առաջին հարկը։ Լուսանկարն արված է սեպտեմբերի 1-ին։

Հիշեցնենք, որ երկու դպրոցներն էլ լինելու են եռահարկ։ Շինարարության տենդերը հաղթել է ՍՊԸ «Սաբա Կոնստրաքշեն» ընկերությունը։

№1 վրացական դպրոցը նախատեսված է 90 աշակերտի համար, շինարարության պայմանագրային արժեքը 3 444 944,34 լարի է։

№2 հայկական դպրոցը նախատեսված է 60 աշակերտի համար, պայմանագրային արժեքը 2 146 295,60 լարի է։

Գյուղի բնակիչների խոսքերով՝ շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2026 թվականի սեպտեմբերին, որպեսզի աշակերտները նոր ուսումնական տարին սկսեն արդեն նոր դպրոցներում։

Համեմատության համար կաորղ անցել հետևյալ հղումով՝

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝
Հրդեհ Ախալքալաքում

31 Օգոստոսի, 2025