Հասարակություննորություններ 27 Օգոստոսի, 2025 • Օդում նկատվում է կարծր մասնիկների կոնցենտրացիայի աճ. ինչպիսի՞ն է իրավիճակն Ախալքալաքում

Օգոստոսի 26-ից ի վեր Վրաստանի արևելքում մթնոլորտային օդում կախված մասնիկների (PM10 և PM2.5) կոնցենտրացիայի աճ է նկատվում։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։

Առկա տվյալների համաձայն, այս գործընթացն անդրսահմանային բնույթ է կրում և պայմանավորված է հյուսիս-արևելքից անապատային փոշու զանգվածների թույլ տարածմամբ։

Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության Բնապահպանության ազգային գործակալությունը շարունակում է մթնոլորտային օդի որակի մշտադիտարկումը՝ ավտոմատ կայանների միջոցով։

Բոլոր հետաքրքրված անձինք կարող են ծանոթանալ օդի որակի վիճակի մասին տեղեկատվությանը և ստանալ առողջապահական առաջարկություններ շրջակա օդի որակի պորտալում։

Ըստ պորտալի՝ Ախալքալաքում օդի որակը գնահատվում է որպես «լավ» և «շատ լավ»։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝