Օգոստոսի 26-ին հրապարակվեց Միասնական ազգային քննությունների վերջնական արդյունքները։ Դիմորդներն իմացան, թե իրենց հավաքած միավորներով ո՞ր համալսարանում են ընդունվել և ուսումը կշարուանկեն վճարովի թե՞ անվճար համակարգում։
Այս տարի, համեմատած անցած տարիների հետ, ավելի շատ դիմորդ է ընդունվել համալսարան անվճար հիմունքներով։ Նախկինում ֆինասավորվում էին 100 հայ և 100 ադրբեջանցի ուսանող, անցած տարի այս թիվը կրկնապատկվեց և ֆինանսավորում ստացան 200-200 ուսանողներ։ Տարեցտարի բարձրանում էր նաև անվճարի շեմը։ Այս տարի, 1 700 ընդունվածներից 700-ից ավելին ստացել է պետական ֆինանսավորում։
Համացանցում պտտվում են տարբեր խոսակցություններ, որ այս տարի 31 միավոր հավաքողները ստացել են 100% ֆինանսավորում։ Տարեցտարի ավելանում էր անվճարի շեմը, իսկ այս տարվա նվազելը զարմացրել է բոլորին։ Jnews-ը դիմեց գնահատման և քննությունների ազգային կենտրոն, պարզելու համար թե ինչքա՞ն է եղել անվճարի շեմն այս տարի հայ ուսանողների համար։
Գնահատման և քննությունների ազգային կենտրոնից նշեցին, որ անվճարի շեմը հայալեզու դիմորդների համար եղել է 144,1 սանդղակավորված միավորը։
Անցած տարի անվճար համակարգով ընդունվելու շեմը հայալեզու դիմորդների համար եղել է ավելի բարձր՝ 153,0 սանղակավորված միավոր։
Հիշեցնենք, որ 2025 թվականին ֆինանսավորում է ստացել 11,600-ից ավելի դիմորդ։ Պետական կրթաթոշակ ստացել է 6,500-ից ավելի դիմորդ։ Նրանցից՝ 100%-անոց պետական կրթաթոշակ ստացել է 1,000-ից ավելի դիմորդ, 70%-անոց կրթաթոշակ՝ 1,400-ից ավելի դիմորդ, իսկ 50%-անոց կրթաթոշակ՝ 4,000-ից ավելի դիմորդ։ Պետության կողմից ֆինանսավորվող բարձրագույն կրթական ծրագրերում ընդունվել է մոտ 5,000 դիմորդ։