նորություններ 27 Օգոստոսի, 2025 • Նախնական տվյալներով՝ Վրաստանում բնակվում է 3 միլիոն 657 հազար քաղաքացի

Վրաստանի ազգային վիճակագրության ծառայությունը հրապարակել է 2024 թվականի բնակչության ընդհանուր և գյուղատնտեսական մարդահամարի արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն։

Վրացստատի նախնական տվյալների համաձայն՝ երկրում բնակվում է Վրաստանի 3 միլիոն 657 հազար քաղաքացի։

Նշվում է, որ միջազգային մեթոդաբանության համաձայն՝ մարդահամարի ենթակա են եղել երկրում մշտապես բնակվող Վրաստանի բոլոր քաղաքացիները, ինչպես նաև երկրում 12 ամսից ավելի բնակվող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք։

Նախնական տվյալներով՝ 2024 թվականի նոյեմբերի 14-ի դրությամբ Վրաստանի բնակչությունը կազմել է 3 միլիոն 914 հազար մարդ, որից 2 միլիոն 78 հազարը (53%) կանայք են, իսկ 1 միլիոն 836 հազարը (47%)՝ տղամարդիկ։

Բացի այդ, Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների համաձայն, մարդահամարի անցկացման պահին բնակչության առնվազն 93.4%-ը (երեք միլիոն 657 հազար մարդ) Վրաստանի քաղաքացիներ էին, իսկ ոչ ավելի, քան 6.6%-ը՝ երկրում մշտապես բնակվող օտարերկրյա պետությունների քաղաքացիներ։

Մարդահամարի վերջնական արդյունքները կհրապարակվեն 2026 թվականի հունիսին։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝