նորություններ 26 Օգոստոսի, 2025 • Գրեթե 32 հազար դիմորդ ուսանող է դարձել

Այս տարի Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումը շարունակելու իրավունք ստացել է 31,704 դիմորդ, ինչը կազմում է քննությունն անցածների մոտ 88%-ը։

2025 թվականին ֆինանսավորում է ստացել 11,600-ից ավելի դիմորդ։ Պետական կրթաթոշակ ստացել է 6,500-ից ավելի դիմորդ։ Նրանցից՝ 100%-անոց պետական կրթաթոշակ ստացել է 1,000-ից ավելի դիմորդ, 70%-անոց կրթաթոշակ՝ 1,400-ից ավելի դիմորդ, իսկ 50%-անոց կրթաթոշակ՝ 4,000-ից ավելի դիմորդ։ Պետության կողմից ֆինանսավորվող բարձրագույն կրթական ծրագրերում ընդունվել է մոտ 5,000 դիմորդ։

Վրացերենի պատրաստման ծրագրերում ուսումը կշարունակի 1,700-ից ավելի դիմորդ, որոնցից 700-ից ավելի ստացել են ֆինանսավորում։

Ընդհանուր մագիստրոսի քննությունների և ուսուցիչների ու ուսուցիչ դառնալ ցանկացողների քննությունների բողոքարկման արդյունքները կհրապարակվեն առաջիկա օրերին։

2025 թվականին, Վրաստանի մասշտաբով, բաց էր 24 քննական կենտրոն։ Քննություններին մասնակցելու համար ընդհանուր հաշվով գրանցվել էր 80,000-ից ավելի դիմորդ, այդ թվում՝ միասնական ազգային քննությունների համար՝ 39,000-ից ավելի դիմորդ։ Ուսանողական կրթաթոշակային մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնել է 2,400-ից ավելի ուսանող։ Ընդհանուր մագիստրոսի քննությունների համար գրանցվել է 10,000-ից ավելի մագիստրոսության թեկնածու, իսկ ուսուցիչների և ուսուցիչ դառնալ ցանկացողների քննությունների համար՝ 24,300-ից ավելի դիմորդ։

Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը հիշեցնում է դիմորդներին, որ պայմանագիր կնքելու համար պարտադիր է կապ հաստատել այն բարձրագույն ուսումնական հաստատության հետ, որտեղ ստացել են ուսումը շարունակելու իրավունք։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝