Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը հրապարակել է 2025 թվականի միասնական ազգային քննությունների վերջնական արդյունքները։
Արդյունքները դիտելու համար դիմորդը պետք է մուտք գործի կայք և համապատասխան դաշտում մուտքագրի իր անձնական համարը և հնգանիշ գաղտնաբառը։
Մուտք գործելուց հետո դիմորդը կտեսնի տեղեկատվություն այն մասին, թե որ բարձրագույն ուսումնական հաստատությունում է ստացել ուսումը շարունակելու իրավունք։ Անձնական էջում նաև տեղեկատվություն է տրամադրվում պետական դրամաշնորհ ստանալու վերաբերյալ։
Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը հիշեցնում է ապագա ուսանողներին, որ պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է կապ հաստատել այն բարձրագույն ուսումնական հաստատության հետ, որտեղ ստացել է ուսումը շարունակելու իրավունք։