նորություններ 26 Օգոստոսի, 2025 • Վրաստանի կառավարության որոշմամբ օգոստոսի 29-ը հայտարարվել է պետական ​​տոն

Վրաստանի կառավարության որոշմամբ, օգոստոսի 29-ը հայտարարվել է ոչ աշխատանքային օր։ Այս մասին տեղեկատվություն է տարածում Վրաստանի կառավարությունը։

Նրանց տեղեկացմամբ՝ որոշումը, որը ստորագրել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն, չի տարածվում Վրաստանի ազգային բանկի վերահսկողության ներքո գտնվող անձանց նկատմամբ ֆինանսական պարտավորությունների կատարման վրա։

Նույնպես, որոշումը չի տարածվում այն ծառայությունների և ծառայողների վրա, որոնց ֆունկցիաների կատարումը կենսական անհրաժեշտություն է ներկայացնում։

Վերատպման կանոն