2025 թվականի սեպտեմբերի 1-ից Վրաստանում ուժի մեջ կմտնեն երկրում մնալու ժամկետների խախտման նոր կանոններ։
Երկրի խորհրդարանի կայքում թարմացված տվյալների և ստորագրված փոփոխությունների համաձայն՝ ներկայիս 180 լարի (մինչև 3 ամիս) և 360 լարի (3 ամսից ավելի) տուգանքների փոխարեն կներդրվեն նոր կանոններ՝ շատ ավելի խիստ.
• մինչև 6 ամիս մնալու կանոնների խախտում՝ 1000 լարի տուգանք (մոտ 365 դոլար) և հնարավոր մուտքի արգելք 1 տարի ժամկետով։
• 6 ամսից մինչև 1 տարի մնալու կանոնների խախտում՝ 2000 լարի տուգանք (մոտ 730 դոլար) և հնարավոր մուտքի արգելք 2 տարի ժամկետով։
• 1 տարուց ավելի մնալու կանոնների խախտում՝ 3000 լարի տուգանք (մոտ 1100 դոլար) և հնարավոր մուտքի արգելք 3 տարի ժամկետով։
Մնալու ժամկետների կրկնակի խախտմամբ անձին սպառնում է երկիր մուտքի արգելք՝ մինչև 3 տարի ժամկետով։