նորություններ 25 Օգոստոսի, 2025 • Վրաստան վերադարձող արտագաղթողներն անվճար կապահովվեն գյուղատնտեսական տեխնիկայով

Վրաստանում արտագաղթից վերադարձող քաղաքացիները կկարողանան պետությունից անվճար ստանալ գյուղատնտեսական տեխնիկա և սարքավորումներ՝ սեփական գործը սկսելու համար: Այս մասին հայտնել է Աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունը:

Նախաձեռնությունն իրականացվում է արտերկրում երկար ժամանակ ապրած և աշխատած հայրենակիցների վերաինտեգրման ծրագրի շրջանակներում: Դրա իրականացման համար պատասխանատու է Փախստականների, էկոմիգրանտների և կենսապահովման գործակալությունը:

Ըստ ծրագրերի՝ ամեն տարի մինչև 200 վերադարձող միգրանտների կտրամադրվեն տարատեսակ տեխնիկա և գույք, ինչը նրանց հնարավորություն կտա եկամտի աղբյուր ձեռք բերել: Առաջին փուլում տարբեր մարզերի 80 քաղաքացիներ ստացել են ձեռքի տրակտորներ:

Գործակալությունը նախկին արտագաղթողներին առաջարկում է նաև այլ հնարավորություններ։ Մասնավորապես, նրանց պարբերաբար մրցութային հիմունքներով տրամադրվում են փոքր դրամաշնորհներ՝ սեփական գործը սկսելու կամ այն ընդլայնելու, ժամանակավոր կացարանով ապահովելու, բժշկական օգնություն ցուցաբերելու և մասնագիտական կրթություն ստանալու համար։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝