նորություններ 24 Օգոստոսի, 2025 • Ախալքալաքցի պարուսույցները Հայաստանում սեմինարի են մասնակցել

Ախալքալաքցի պարուսույցները օգոստոսի 21-ին և 22-ին Հայաստանում՝ Ծաղկաձորում մասնակցել են Վանուշ Խանամիրյանի անվան պարարվեստի գործիչների  միության կողմից կազմակերպված սեմինարին։

Սեմինարի ընթացքում անցկացվել է 3 դասապրոցես, 3 տարբեր պարարվեստի ոճի՝ հայկական, հիփ-հոփ, ազգագրական պարերի մասնագետների հետ։ Վերապարտաստումից հետո մասնակից պարուսույցները ստացել են վկայականներ ՀՀ Վ․ Խանամաիրյանի անվան Հայաստանի պարարվեստի գործիչների միության կողմից, առ այն, որ նրանք մասնակցել են պարուսույցների վերապատրաստման,  «Հայկական ժողովրդական պարի տեսական և գործնական», «Հայկական Ավանդական» պարի, ինչպես նաև Հիփ-Հոփ ժանրի դասընթացների։

Սեմինարին մասնակցել է Line up կենտրոնի համահիմնադիր եւ պարուսույց Ռադիկ Եզոյանը կենտրոնի մի քանի այլ պարուսույցների հետ։ Ջավախքից մասնակցել են 4 հոգի, իսկ ընդհանուր մասնակիցների քանակը եղել է չորս։ Մասնակիցները եղել են Հայաստանի տարբեր շրջաններից։

«Սեմինարը մեզ տվեց գիտելիք, հենց հայկականի հիմքը, ինչպես դասավանդել աշակերտներին ավելի մեթոդապես։ Մասնակիցներին տվեցին վկայականներ, որ իրենք արդեն պատրաստ են դասավանդելու»,  — ասաց Ռադիկ Եզոյանը։
067e5364-8a57-4ff1-acec-3c22109e99b9
Հիշեցնենք, որ Line up կենտրոնի կողմից հունիսին կազմակերպված համերգային ծրագրի ժամանակ կենտրոնի համահիմնադիր Ռադիկ Եզոյանը պարգևատևվեց և նշանակվեց  Վրաստանի, Սամցխե-Ջավախքի մարզի Վանուշ Խանամիրյանի անվան Հայաստանի պարարվեստի գործիչների միության մասնաճյուղի ղեկավար։

«Մասնաճյուղի հիմնական նպատակն այն է, որ հայկական և վրացական մշակույթային պարերի կամուրջը լինի, որ կարողանանք մեր խմբերը տանել մասնակցելու Հայաստանի փառատոններին և նաև այնտեղից հայկական խմբերը գան Վրաստան, որպեսզի երկու մշակույթները ծանոթանան», — ասաց մասնաճյուղի տնօրենը։

Ինչպես նշեց նա, այս տարի, հոկտեմբերին,  Հայաստանում նշվում  է Վանուշ Խանամիրյանի անվան Հայաստանի պարարվեստի գործիչների միության 25-ամյակը և տարբեր խմբեր հրավիրված են Վրաստանից՝ միջոցառմանը մասնակցելու։

Իսկ հաջորդիվ կայանալիք և պլանավորված փառատոնների մասին խոսելիս պարուսույցն ասաց․

«Մյուսը կկազմակերպվի Ախալքալաքում։ Այն կլինի Միջազգային փառատոն՝ հայ-վրացական փառատոն»։

Ներկայումս Սամցխե-Ջավախքի մարզի Վանուշ Խանամիրյանի անվան Հայաստանի պարարվեստի գործիչների միության մասնաճյուղը բացի ղեկավարից ունի ևս  5 անդամ։ Ինչպես նշում է մասնաճյուղի տնօրենը՝ ովքեր ցանկանում են ընդգրկվել, կարող են դիմում ներկայացնել։ Կնայվի խմբի որակավորումը և ըստ այդմ կկայացվի որոշում։

 

Վերատպման կանոն