Թբիլիսիում կինը սառը զենքով սպանել է ամուսնուն։ Սպանությունը կատարվել է երեկ։ Վրաստանի ՆԳՆ աշխատակիցներն արդեն ձերբակալել են կասկածյալին։
Գերատեսչության տեղեկություններով ՝ սառը զենքով վնասվածքները հասցվել են անձնական վեճի հողի վրա, որից հետո տղամարդը մահացել է:
«Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում Թբիլիսի քաղաքի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները, տաք հետքերով, ընտանիքի անդամի կանխամտածված սպանության մեղադրանքով, բերման են ենթարկել 2000 թ. ծնված Թ. Գ.-ին»:
Քննությամբ պարզվել է, որ օգոստոսի 22–ին, Թբիլիսիում, բնակելի բնակարանում, անձնական վիճաբանության հողի վրա, մեղադրյալը սառը զենքով մահացու վիրավորում է հասցրել ամուսնուն ՝ 2003 թ. ծնված Լ. Գ.-ին:
Մեղադրյալը ձերբակալվել է տաք հետքերով, որպես իրեղեն ապացույց առգրավվել է սպանության գործիքը՝ դանակը։
«Հետաքննությունն իրականացվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով՝ ծանրացուցիչ հանգամանքներում ընտանիքի անդամի կանխամտածված սպանություն։ Մեղադրյալին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում կամ ցմահ ազատազրկում»,- ասված է Վրաստանի ՆԳՆ հայտարարության մեջ: