նորություններ 22 Օգոստոսի, 2025 • Մինչև 8 տարի ազատազրկում սոցիալական ցանցերում ինտիմ լուսանկարներ տարածելու համար

Թբիլիսիի բնակչին սպառնում է մինչև 8 տարի ազատազրկում՝ իր ընկերոջ ինտիմ լուսանկարները սոցիալական ցանցերում տարածելու համար: Այս մասին հայտնել է Վրաստանի դատախազությունը:

Քննությունը պարզել է, որ մեղադրյալն անօրինական կերպով պահպանել է տուժողի անձնական լուսանկարներն ու տեսանյութերը: Օգոստոսի 19-ին նա դրանք տեղադրել է TikTok-ում, իսկ օգոստոսի 20-ին՝ Instagram-ի միջոցով ուղարկել տուժողի եղբորը:

Տղամարդը ձերբակալվել է Թբիլիսիի դատախազության աշխատակիցների կողմից: Նրան մեղադրանք է առաջադրվել անձնական կյանքը արտացոլող տեղեկատվության անօրինական պահման և տարածման համար (Վրաստանի ՔՕ 157-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր):

Դատախազությունն արդեն միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք ընտրելու առթիվ:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝