Այսօր՝ օգոստոսի 22-ին, կեսգիշերից հետո, Բորժոմիի մուտքի մոտ տեղի է ունեցել վթար։ Toyota մակնիշի մեքենան բախվել է բեռնատարին։ Վթարի հետևանքով երկու մարդ մահացել է, երեքը՝ վիրավորվել, հաղորդում է sknews.ge շրջանային պորտալը։
Մարդատար մեքենայի և բեռնատարի բախման հետևանքով վիրավորվել են մարդատար մեքենայում գտնվող մարդիկ։ Ականատեսների խոսքով՝ թեթև մարդատար մեքենայում եղել է հինգ մարդ։ Վթարից հետո երեք տուժած տեղափոխվել է Բորժոմիի կլինիկա։
Ինչպես sknews.ge-ն պարզել է, տուժածներից մեկը կոտրվածքներ է ստացել, այս մասին sknews.ge-ին տված հարցազրույցում ասել է Բորժոմիի «Ջեո Հոսփիթալս» կլինիկական ղեկավար Դավիթ Տաբատաձեն։
«Երեք մարդ է բերվել է, մեկը՝ կոտրվածքով, երեքի վիճակը կայուն է եղել։ Ավելի ուշ նրանք բոլորը տեղափոխվել են Թբիլիսի», — լրատվամիջոցներին հայտնել է Դավիթ Տաբատաձեն։
ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Վրաստանի ՔՕ 276-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն, որը ենթադրում է ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնների խախտում, որը հանգեցրել է երկու կամ ավելի անձանց մահվան։ Նախատեսում է ազատազրկում՝ վեցից տասը տարի ժամկետով՝ պաշտոն զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով մինչև երեք տարի ժամկետով։