Ախալքալաքի մունիցիպալիտետի տարբեր բենզալցակայաններում վառելիքի գները տարբեր են։ Jnews-ի լրագրողը փոքրիկ ուսումնասիրություն անցկացրեց՝ պարզելու համար, թե՞ վերջին օրերին վառելիքը թանկացել է և որքա՞ն է արժե մեկ լիտրը։
Մասնավորապես՝
- CHEVRONI բենզալցակայանում պրեմիումի 1 լիտրն արժե 2.85 լարի
- WISSOL բենզալցակայանում պրեմիումի 1 լիտրն արժե 3.17 լարի
- ROMPETROL բենզալցակայանում պրեմիումի 1 լիտրն արժե 3.21 լարի
- Lukoil բենզալցակայանում պրեմիումի 1 լիտրն արժե 2.98
- դիզելային վառելիքի գները տատանվում են 2.79 – 3.15 լարիի սահմաններում։
Վերջին մեկ ամսվա ընթացքում Ախալքալաքում վառելիքի գներն աճել են 4-ից 20 թեթրիի սահմաններում։ Այս թանկացումը բացասաբար է անդրադառնում ոչ միայն տրանսպորտային ծառայությունների, այլև գյուղատնտեսական աշխատանքների վրա։ Տարվա այս շրջանում գյուղացիներին անհրաժեշտ է մեծ քանակությամբ դիզվառելիք, սակայն ավանդաբար հենց այս ժամանակահատվածում վառելիքի գները բարձրանում են, ինչը լրացուցիչ բարդություններ է ստեղծում նրանց համար։
Jnews-ը զրուցեց նաև տաքսու վարորդների հետ՝ պարզելու, թե՞ սպասվում են ուղեվարձի փոփոխություններ։
60-ամյա տաքսու վարորդն ասում է․ «Գազով ենք քշում, գազն էլ է թանկացել՝ մոտ 30 թեթրիով։ Բայց մարդիկ ավելի շատ վճարել չեն պատրաստվում։ Ուզենք թե չուզենք, ուղևորավարձը բարձրացնելը հեշտ չի․ իրենք գիտեն իրենց հնարավորությունները»։
Վառելիքի գների աճը շարունակում է մնալ արդիական խնդիր՝ ինչպես վարորդների, այնպես էլ գյուղատնտեսությամբ զբաղվողների համար։