նորություններ 25 Օգոստոսի, 2025 • Նախընտրական իրավիճակը գյուղերում

Աշնանը՝ հոկտեմբերի 4-ին կայանալիք ընտրությունները շատ գյուղերում դեռ չեն առաջացրել եռուզեռ։ Շատերը գիտեն թե երբ և ինչ ընտրություններ են, բայց իրենց գյուղի պատգամավորին դեռ չեն հանդիպել։

Մենք եղանք Չամդուրա, Մուրջախեթ և Վաչիան գյուղերում, որպեսզի տեսնենք, թե ի՞նչ են մտածում մարդիկ առաջիկա կայանալիք ընտրությունների մասին։

Մուրջախեթ գյուղի բնակիչն ասաց, որ տեղյակ է անցկացվելիք ընտրությունների մասին և գիտի թե ինչ ընտրություններ են, բայց թե երբ են, այդ մասին տեղյակ չէր։

«Ե՞րբ է ընտրությունները, ոչ էլ գիտեմ», — ասաց Մուրջախեթ գյուղի բնակիչ Անժելա Ջորուղյանը։

Բնակիչը դեռ չի հանդիպել պատգամավորի թեկնածուին։ Երբ հարցեր տվեցինք ընտրությունների և պատգամավորի թեկնածուի հետ կապված, մեկ այլ բնակիչ կողքից ասաց․ «Ասեք ասֆալտ անեն, ասֆալտ չունենք, միայն Մուրջախեթ գյուղում չկա ասֆալտ»։

Չամդուրա գյուղում մարդիկ զբաղված էին իրենց առօրյա գյուղատնտեսական աշխատանքներով՝ հացահատիկի բերքահավաքով և կարտոֆիլի դաշտերի ոռոգմամբ։ Ընտրությունների հետ կապված հարցերին բնակիչը ցանկացավ պատասխանել անանուն։

Լրագրողի հարցին, թե ի՞նչ տեղեկություն ունի ընտրությունների մասին, կատակելով պատասխանեց․ «Գյուղացու ընտրությունը ո՞րն է, ամբողջ օրը դաշտերում ենք»։ Բնակիչը նշեց, որ պատգամավորին դեռ չեն հանդիպել, բայց տեղյակ են, թե ե՞րբ կլինեն ընտրությունները և ի՞նչ ընտրություններ են։ Նա ասաց, որ ընտրություններին մասնակցում և ձայն են տալիս բոլորը։

Վաչիան գյուղի բնակիչը, ով նույնպես ցանկացավ անանուն մնալ, ասաց, որ ընտրությունների մասին տեղեկացված է։

«Գիտեմ, որ ընտրությունները հոկտեմբերի 4-ին են։ Սկզբից տեղեկացել եմ համացանցից։ Պատգամավորին ճանաչում եմ», — աաաց նա։

Իսկ ինչ վերաբերվում է սպասելիքներին, բնակիչը պատասխանեց․ «Հույսով եմ կունենանք խաղաղ ընտրություններ, որոնց արդյունքում երկիրն ավելի կզարգանա»։

Նշենք, որ այս տարի Ախալքալաքի մունիցիպալիտետի մեծամասնական ընտրատարածքներից մեկը Վաչիանի մեծամասնական ընտրատարածքն է։ Այն ներառում է Վաչիան (թիվ 22), Չամդուրա (թիվ 23) և Մուրջախեթ (թիվ 24) գյուղերը։ Վերջին ընտրություններում Վաչիանի ընտրատարածքը միավորվեց Կումուրդոյի ընտրատարածքի հետ։ Այս ընտրություններում Վաչիանը կառանձնանա և կդառնա առանձին մեծամասնական ընտրատարածք։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝