Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2025 թվականի հունվար-հունիս ամիսներին երկաթուղային տրանսպորտի ծառայություններից օգտվել է 777 հազար ուղևոր։ Սա 21%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (991 հազար)։
Անկումը հատկապես նկատելի է երկրորդ եռամսյակում (ապրիլ-հունիս). 428 հազար ուղևոր՝ 18.5%-ով պակաս, քան 2024 թվականին։
Առաջին եռամսյակում (հունվար-մարտ) երկաթուղուց օգտվել է 349 հազար մարդ, ինչը 25%-ով ցածր է նախորդ տարվա համեմատ։