նորություններ 20 Օգոստոսի, 2025 • Ընդհանուր ունակություններից հայ դիմորդների 84.97%-ը գերազանցել է նվազագույն շեմը

Ընդհանուր ունակություններից հայերենով քննություն հանձնող դիմորդների թիվը եղել է 612-ը, նրանցից անցողիկ նվազագույն շեմը հաղթահարել է 520-ը (84.97%): Ըստ Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի տարածած տեղեկության՝ միջին միավորը 38.61 է, միջին դժվարությունը 48.27, քննության արդյունքում ստացված առավելագույն միավորը 71, անցողիկ միավորը` 25:

Թեստի միջին դժվարությունը հաշվվում է թեստի միջին միավորը բաժանված թեստի առավելագույն միավորի վրա և բազմապատկված 100-ով։

Սահմանված նվազագույն իրավասության շեմը համարվում է գերազանցված, եթե դիմորդի հավասարեցված միավորը մեծ է 24-ից։

Դիմորդների 84.97%-ը գերազանցել են նվազագույն իրավասության շեմը։
Դիմորդների 15.03%-ը չի կարողացել հաղթահարել նվազագույն իրավասության շեմը։

Քննության առավելագույն միավորը 80 է:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝