նորություններ 21 Օգոստոսի, 2025 • Գյուղերում հավաքում են հացահատիկը

Ախալքալաքի շրջանի գյուղերում ներկայումս ընթանում է հացահատիկի բերքահավաքի շրջանը: Գյուղերում, որտեղ որ այն շուտ էր սկսվել, արդեն մոտենում է վերջնական փուլին։

Չնայած նրան, որ այս տարի ցրտահարություն եղավ, իսկ հետո էլ համեմատած չորային էր եղանակը, անձրև չէր տեղում, բնակիչներից շատերը գոհ են հացահատիկից ստացած բերքից։

Մենք եղանք Ախալքալաքի շրջանի Մուրջախեթ գյուղում, որտեղ հացահատիկի բերքահավաքը համարյա հասել է վերջնական փուլին։ Այն սկսվել էր մոտ 10 օր առաջ։ Բնակիչները գոհ են ստացած բերքից։

«Գարու բերքը լավ է, անցած տարվա համեմատ՝ շատ լավ», — ասաց Մուրջախեթ գյուղի բնակիչ Անժելա Ջորուղյանը, ավելացնելով, որ այս տարի կարկուտ չի արել, բայց դաշտերը ցրտահարվել էին։

Անժելան ասաց, որ լսել է, հիմա գարու գինը տատանվում է 50-55 թեթրիի սահմաններում։

Բնակչի խոսքով, Մուրջախեթում գարի շատ չեն ցանում, քանի որ ավելի շատ գերադասում են կարտոֆիլ մշակել։

Գյուղում հացահատիկը հավաքում են հին և նոր կոմբայներով և 0․01 հա հացահատիկը քաղելու համար վճարում են 3 լարի։ Ինչպես նշեց Անժելան, գյուղում կա 2 կոմբայն, ինչպես նաև դրսից են գալիս։ Այս տարի քաղած հացահատիկը եղել է չոր, դրա համար էլ համեմատած ավելի շուտ են վերջացրել։

Անցած տարի գարնան սկզբին հացահատիկը վաճառել են 1 լարով, դրա համար էլ, ինչպես նշեց Անժելան, սպասում են գինը մի քիչ բարձրանա հետո նոր վաճառեն։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝
Հրդեհ Ախալքալաքում

19 Օգոստոսի, 2025