Ախալքալաքում, Կեցխովելի փողոցում, օգոստոսի 19-ի ուշ երեկոյան հրդեհ է բռնկվել տներից մեկի ցախանոցում: Դեպքի վայրում մոբիլիզացվել են անհետաձգելի օգնության ծառայությունները, շտապօգնության մեքենան և ոստիկանությունը: Հրդեհը տեղայնացված է, բայց աշխատանքները շարունակվում են, քանի որ տեղում դեռևս ծուխ կա:
Ցախանոցը, հարևանների խոսքով, լի է եղել վառելափայտով: Հրդեհի պաշտոնական պատճառը դեռևս անհայտ է: Հայտնի է, որ ոչ ոք չի տուժել:
Հրդեհը մարվել է երկու հրշեջ ջոկատի կողմից։
Հարևանների խոսքերով՝ այս տան բնակիչները տեղափոխվել են ապրելու այլ երկրներ։