Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության նախնական գնահատականով` 2025 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստանում գործազրկության մակարդակը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 0.6 %-ով և կազմել 14.3 տոկոս։
Վիճակագրության համաձայն՝ գործազրկության աճը պայմանավորված է եղել ինքնազբաղվածների թվի նվազմամբ, մինչդեռ պայմանագրային աշխատողների թիվը, ընդհակառակը՝ աճել է։ 2025 թվականի երկրորդ եռամսյակում, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, աշխատողների թիվն աճել է 4.7 հազար մարդով (0.5%) և հասել 940.5 հազարի, մինչդեռ ինքնազբաղվածների թիվը նվազել է 29.3 հազարով (6.5%) և կազմել 422.2 հազար։ Նույն ժամանակահատվածում գործազուրկների թիվն աճել է 7.9 հազարով (3.6%) և կազմել 227.6 հազար։
Այս պահի դրությամբ քաղաքներում գործազրկության մակարդակը կազմում է 16.3%, իսկ գյուղական վայրերում՝ 11.2%։