Վերջին երեք օրերի ընթացքում Թբիլիսիում և շրջաններում Ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել են 37 անձի՝ մեծ քանակությամբ հրազեն և զինամթերք անօրինական կերպով ձեռք բերելու, պահելու և կրելու մեղադրանքով:
«Դատավորի որոշմամբ, ձերբակալվածների անձնական, բնակելի տների, օժանդակ շինությունների և տրանսպորտային միջոցների խուզարկության ժամանակ ոստիկանությունը որպես ապացույց առգրավել է տարբեր տեսակի տասնյակ հրազեն և զինամթերք։
Նշված հանցագործությունը պատժվում է մինչև 7 տարի ազատազրկմամբ: Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով։
Հասարակական կարգի և անվտանգության ապահովման նպատակով Ներքին գործերի նախարարության աշխատակիցները 24-ժամյա ռեժիմով ամբողջ երկրում իրականացնում են համապատասխան ոստիկանական միջոցառումներ», — հայտնել են Ներքին գործերի նախարարությունից։