նորություններ 18 Օգոստոսի, 2025 • Հարևան երկրների համեմատ Վրաստանում կարտոֆիլն ամենաէժանն է։ Որո՞նք են գները ձեր շրջանում։

Numbeo-ի թարմացված տվյալների համաձայն՝ աշխարհի 127 երկրներից կարտոֆիլն ամենաթանկն է Իսլանդիայում, իսկ ամենաէժանը՝ Բանգլադեշում։

Մասնավորապես, ուսումնասիրության համաձայն՝ Իսլանդիայի շուկայում 1 կգ կարտոֆիլը միջինում արժե 3.7 դոլար, մինչդեռ Բանգլադեշում այն արժե 36 ցենտ։

Հինգ երկրներ, որտեղ շուկաներում 1 կգ կարտոֆիլի գինը ամենաբարձրն է, դրանք հետևյալն են.

  • Իսլանդիա՝ 3.7 ԱՄՆ դոլար,
  • Հարավային Կորեա՝ 3.68 ԱՄՆ դոլար,
  • Նիկարագուա՝ 3.63 ԱՄՆ դոլար,
  • Պապուա Նոր Գվինեա՝ 3.38 ԱՄՆ դոլար,
  • Կոստա Ռիկա՝ 2.96 ԱՄՆ դոլար:

Հինգ երկրներ, որտեղ կարելի է կարտոֆիլը գնել ամենից էժան, դրանք հետևյալն են.

  • Բանգլադեշ՝ 36 ցենտ,
  • Պակիստան՝ 37 ցենտ,
  • Հնդկաստան՝ 40 ցենտ,
  • Նեպալ՝ 42 ցենտ,
  • Եգիպտոս՝ 43 ցենտ:

Հարևան երկրների համեմատ Վրաստանն ունի ամենաէժան կարտոֆիլը։

Ինչ վերաբերում է Վրաստանին, այն զբաղեցնում է վարկանիշային աղյուսակի 109-րդ տեղը։ Այս տվյալների համաձայն՝ շուկաներում կարտոֆիլի մեկ կիլոգրամի միջին գինը կազմում է 66 ցենտ։ Numbeo-ի տվյալներով՝ Վրաստանն ունի հարևան երկրների համեմատ ամենաէժան կարտոֆիլը։

 

Մասնավորապես, հարևան երկրների շուկաներում 1 կգ կարտոֆիլի միջին գները հետևյալն են՝

 

Թուրքիա (108-րդ տեղ)՝ 70 ցենտ;

Ադրբեջան (107-րդ տեղ)՝ 72 ցենտ;

Հայաստան (101-րդ տեղ)՝ 79 ցենտ;

Ռուսաստան (95-րդ տեղ)՝ 88 ցենտ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝