2026-27 թվականների «FLEX» ծրագրին գրանցումը սկսվել է, դիմելու վերջնաժամկետն է 2025 թվականի սեպտեմբերի 23-ը։
FLEX ծրագիրը Միացյալ Նահանգների կառավարության կողմից լիովին ֆինանսավորվող կրթաթոշակային ծրագիր է։ Փոխանակման ծրագիրը ուսանողներին հնարավորություն է տալիս սովորել ամերիկյան դպրոցում և մեկ ուսումնական տարի ապրել ամերիկյան հյուրընկալ ընտանիքում։
Ծրագրին մասնակցել ցանկացող աշակերտները պետք է համապատասխանեն հետևյալ չափանիշներին՝
- Պետք է ծնված լինեն 2009 թվականի հունվարի 1-ից մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը։
- Պետք է սովորեն 9-րդ, 10-րդ կամ 11-րդ դասարանում։
- Պետք է լինեն Վրաստանի քաղաքացի։
- Վերջին 5 տարվա ընթացքում չպետք է բնակված լինեն Միացյալ Նահանգներում ավելի քան 90 օր։
- Պետք է համապատասխանեն ԱՄՆ վիզայի պահանջներին։
Հաշմանդամություն ունեցող աշակերտների համար չափանիշներ՝
- Պետք է ծնված լինեն 2008 թվականի փետրվարի 15-ից մինչև 2011 թվականի հուլիսի 15-ը։
- Մասնակիցները պետք է սովորեն 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ կամ 12-րդ դասարանում։
Կրթաթոշակային ծրագրին մասնակցել ցանկացողները պետք է գրանցվեն հետևյալ հղումով։
Դիմումները կարող եք լրացել մինչև սեպտեմբերի 23-ը։
Ընդգծենք, որ մասնակիցները պետք է լրացնեն դիմումն իրենց քաղաքացիության երկրից։
Ինչպե՞ս են ընտրվում մասնակիցները
Մասնակիցներն ընտրվում են երեք փուլով՝
Փուլ 1. Անձնական տվյալներ և 3 շարադրություն։
Փուլ 2. Կարճ (15 րոպե) անգլերենի թեստ։
Փուլ 3. Հանդիպում ծնողների հետ, անգլերենի թեստ, լրացուցիչ շարադրություններ, դիմում, հարցազրույց։
Ծրագրի մասին լրացուցիչ տեղեկությունների համար անցեք հետևյալ հղումով։