նորություններ 17 Օգոստոսի, 2025 • Ախալքալաքում նշեցին Սուրբ Աստվածածնի Վերափոխումը և օրհնեցին խաղողը

Այսօր՝ օգոստոսի 17-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը. Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է և Աստվածամորը նվիրված յոթ տոներից ամենահինը։

Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում առավոտյան կատարվեց Սուրբ Պատարագ, որից հետո տեղի ունեցավ խաղողի և մատաղի օրհնության արարողություն։ Ըստ եկեղեցական ավանդության՝ խաղողի հետ միասին օրհնվում են նաև երկրի մյուս պտուղները։

Ավանդության համաձայն՝ Քրիստոսի խաչելությունից հետո Սուրբ Կույսը բնակվում էր Երուսաղեմում՝ Ավետարանիչ Հովհաննեսի հովանու ներքո։ Տասներկու տարի շարունակ նա ամեն օր այցելում էր Իր Որդու գերեզմանը և աղոթում։ Այդ այցելություններից մեկի ժամանակ նրան հայտնվեց Գաբրիել հրեշտակապետը և ավետեց Վերափոխման բարի լուրը։ Աստվածամայրը այդ լուրը փոխանցեց հարազատներին և քրիստոնյաներին՝ պատգամելով, որ իրեն թաղեն Գեթսեմանիայում։ Մահվան նախօրեին առաքյալները, Աստծո կամոք, համախմբվեցին նրա տանը։ Սուրբ Կույսը խնդրեց Հովհաննես առաքյալին պատարագ մատուցել և վերջին անգամ Սուրբ Հաղորդություն ստացավ։ Իր վերջին պահերին նա իր պատկերը դրոշմեց այն տախտակի վրա, որը նրան մոտեցրեց Հովհաննեսը։

xaxox orhnenq

Խաղողի օրհնությունը կատարվում է նաև Տիրոջ Պայծառակերպության տոնին։ Խաղողը ունի առանձնահատուկ պատվիրան, քանի որ Ինքը՝ Տերը, Իրեն համեմատեց խաղողի որթի հետ․ «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. 15:1)։ Քրիստոս Իր հետևորդներին անվանեց ճյուղեր, իսկ Հորը՝ այգեգործ, Ով խնամում է որթատունկը, որպեսզի այն արդարության պտուղ բերի։

xaxoxorhnenq1

Վերջին ընթրիքի ժամանակ Քրիստոս աշակերտներին տվեց գինին՝ այն անվանելով Իր Փրկչական Արյան խորհրդանիշ․ «Որովհետև սա է Իմ Նոր Ուխտի Արյունը» (Մատթ. 26:28)։ Այդ Արյամբ մարդկությունը փրկվեց և ազատվեց մեղքի ու մահվան ծառայությունից։

Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում Սուրբ Պատարագից հետո Վարդապետ Տեր Նշան Հմայակյանը և քահանա Տեր Նարեկ Տիգրանյանը օրհնեցին խաղողը և բաժանեցին այն հավատացյալներին։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝