նորություններ 16 Օգոստոսի, 2025 • «Թրամփի ուղին». ինչ կտա այն հայ-իրանական հարաբերություններին

Վերջերս Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված խաղաղ հարաբերությունների հռչակագիրը բազմաթիվ հարցեր է առաջացնում ինչպես հայերի, այնպես էլ ամբողջ աշխարհի մոտ: Jnews-ը, տարբեր փորձագետների օգնությամբ, փորձում է բացատրել իրավիճակը տարբեր տեսանկյուններից: Այս հոդվածում, համաձայնագրի ազդեցությունը հայ-իրանական հարաբերությունների վրա, մենք, քննարկել ենք «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ, իրանագետ Էդվարդ Բերուջանյանի հետ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օգոստոսի 8-ին, Սպիտակ տանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ստորագրեցին խաղաղության հռչակագիր։ Երևանը ԱՄՆ-ին շնորհեց Զանգեզուրի միջանցքի՝ Հարավային Կովկասով անցնող ռազմավարական տրանսպորտային ուղու զարգացման բացառիկ իրավունք, որը Ադրբեջանի հիմնական տարածքը կկապի Նախիջևան էքսկլավի հետ, որը գտնվում է Իրանի հետ Հայաստանի սահմանի երկայնքով։

Կարդացեք նաև՝

Ինչ կտա հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը Հարավային Կովկասի երկրներին

Ինչպես արձագանքեց Իրանը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ հարաբերությունների հռչակագրին։

— Իրանական կողմից պաշտոնական և վերլուծա-փորձագիտական արձագանքները մի փոքր տարբերվում են իրարից, տարբերվում են նաև պաշտոնյաների ակնարկները։ Օրինակ՝ կառավարության թիմը, վարչապետը, կառավարության և արտաքին քաղաքականության նախարարության խոսնակներն հանդես են գալիս ավելի զուսպ և չափավոր գնահատականներով։ Իրանը պնդում է, որ եթե տարածաշրջանում, մասնավորապես Հայաստանում, ճանապարհներ են բացվում, ապա պետք է հարգվեն տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը…, և իրանի պաշտոնյաները նշում են, որ այդ սկզբունքները պահպանված են այս փաստաթղթում։ Նրանք ընդգծում են, որ թեման մի փոքր ուռճացված է ներկայացվում իրանական լրատվամիջոցներում և այլ քաղաքական գործիչների կողմից։ Այլ կառույցներ, մասնավորապես՝ Իրանի պահպանողական թեմը, Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականը, հայտարարություններ են արել Միացյալ Նահանգների ներգրավվածության վերաբերյալ և արտահայտել են իրենց մտահոգությունը։ Նրանք նաև նշել են, որ «Թրամփի ուղին» ուղղակիորեն կվնասի Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններին։ Հաշվի առնելով այս ամենը, պարզ է դառնում, որ իրանական կողմը մտահոգված է տարածաշրջանում Միացյալ Նահանգների ներկայությամբ, հենց անմիջապես Իրանի սահմաններին մոտ նրանց ներկայությամբ։ Բայց ընդհանուր առմամբ, չնայած բացասական արձագանքներին, բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, այնուամենայնիվ, նշվեց դիվանագիտական հարաբերությունների պահպանումը (խմբ.՝ Հայաստանի հետ)։ Արտաքին գործերի նախարարը (Իրան) և վարչապետը (Հայաստանի) հեռախոսազրույցներ են ունեցել և նրանց հայտարարություններից պարզ է դառնում, որ երկու կողմերի միջև չկա այնպիսի լարվածություն, և Իրանական կողմում այնպիսի մտահոգություն չկա, որը վնասի երկու երկրների միջև հարաբերություններին։

Միջանցքի բացումը և ԱՄՆ ներկայությունը տարածաշրջանում Իրանի շահերից չեն բխում։ Տնտեսապես ինչպես սա կազդի այդ երկրի վրա։

— Քանի որ Հայաստանը հարաբերություններ չուներ Ադրբեջանի հետ, թշնամական հարաբերությունների մեջ է եղել, Նախիջևանի կապն Ադրբեջանի հետ եղել է Իրանի տարածքով, և Իրանն ուներ տնտեսական և քաղաքական լծակներ, ինչպես նաև առավելություններ դրանից: Հայաստանով անցնող ճանապարհը նվազեցնում է այդ առավելությունները, և սա մտահոգիչ է Իրանի համար: Այս առումով Իրանը նախկինում առաջարկել էր Արասի միջանցքի նախագիծը, որի վերաբերյալ համաձայնագրից (այսինքն՝ օգոստոսի 8-ի ստորագրված հռչակագրից) առաջ ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել էր Հայաստանին, որ «եթե դուք մեզ ճանապարհ չտրամադրեք, ապա մենք կօգտվենք Իրանի առաջարկած միջանցքից, և դուք կորուստներ կկրեք»: Կարծում եմ՝ դա քաղաքական հայտարարություն էր, որպեսզի մենք կարողանայինք որոշել՝ առաջարկվող ճանապարհը մեզ համար ձեռնտու է, թե ոչ։ Ավելի վաղ առաջարկված պայմանները վնասում էին Հայաստանի տարածքային ամբողջականությանը, իսկ այս ստորագրված համաձայնագրի կետերում մենք տեսնում ենք, որ երկու կողմերն էլ հարգելու են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Այս առումով «Թրամփի ուղին» լինելու է հայկական պետության ինքնիշխանության ներքո, և քանի որ այս սկզբունքը պահպանվում է, ամեն դեպքում տվյալ միջանցքը ընդունելի է դառնում նաև Իրանի համար։

Որոշ չափով այս ճանապարհը կազդի նաև Վրաստանի տնտեսության վրա, չէ որ այն Լարսին այլընտրանք կլինի։

Անկասկած, այն այլընտրանք կլինի նույնիսկ տարածաշրջանի երկրների համար, Վրաստանով անցնող երթուղիների համար, և այս ճանապարհը կարող է դառնալ նաև միջին միջանցք, այսինքն կարող է դառնալ Չինաստանից եկող բեռնափոխադրումների մի մաս։ Եթե գործարկվի Նախիջևան-Հայաստան-Ադրբեջան երկաթուղին, ապա հետագայում, հավանաբար, հնարավոր կլինի Ադրբեջանով բեռնափոխադրումներ կատարել դեպի Ռուսաստան։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝