Հոկտեմբերի 4-ին կայանալիք տեղական ինքնակառավարման ընտրությունների՝ մունիցիպալիտետի ներկայացուցչական մարմնի (սակրեբուլո) և ինքնակառավարվող քաղաքի/մունիցիպալիտետի ղեկավարի (քաղաքապետի) համար քաղաքական կուսակցությունների գրանցման գործընթացն ավարտվել է։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) տվյալներով՝ ընտրական վարչակազմը վերանայել է բոլոր ներկայացված հայտերն ու համապատասխան փաստաթղթերը։ Արդյունքում գրանցվել է 14 կուսակցություն, որոնք ստացել են ընտրություններին մասնակցելու իրավունք։ Ընդհանուր առմամբ ԿԸՀ-ին դիմել է 17 կուսակցություն, սակայն երեքին մերժվել է գրանցումը՝ օրենքով սահմանված պահանջները չկատարելու պատճառով։
Քաղաքական կուսակցությունների համար հաջորդ փուլը ներառում է կուսակցական ցուցակների, մեծամասնական և քաղաքապետի թեկնածուների առաջադրումը, որը կուսակցությունը պետք է ներկայացնի համապատասխան ընտրական հանձնաժողովին (ոչ ուշ քան սեպտեմբերի 4-ը), որից հետո կսկսվի ներկայացված փաստաթղթերի ստուգման և գրանցման գործընթացը։
2025 թվականի հոկտեմբերի 4-ի ընտրություններին մասնակցող կուսակցությունների ցանկը՝ ընտրական համարներով.
«Պահպանողականները Վրաստանի համար» (3), «Հայրենիք, Լեզու, Հավատք» (1), «Ժողովրդական իշխանություն» (14), «Ուժեղ Վրաստան – Լելո» (9), «Գախարիան Վրաստանի համար» (25), «Վրացական երազանք» (41), «Գիրչի» (36), «Վրաստան» (11),
«Ձախերի դաշինք» (10), «Վրաստանի հայրենասերների դաշինք» (8), «Վրացական միասնություն» (4), «Կանաչների կուսակցություն» (12), «Մեր միավորված Վրաստան» (5), «Ազատ Վրաստան» (7):