Զուգդիդում երկու երիտասարդ կանանց միջև խանդի պատճառով վեճն ավարտվել է սպանությամբ։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Վրաստանի ՆԳՆ տվյալներով՝ 34-ամյա Ն.Խ.-ն դանակով հարձակվել է 36-ամյա Ն.Մ.-ի վրա և բազմակի վնասվածքներ հասցրել վերջինիս։ OdishiNews-ը գրում է, որ 14 վնասվածք է հասցվել։ Կինը տեղում մահացել է։
Ոստիկանությունը հարձակվողին ձերբակալել է «տաք հետքերով»։ Սպանության զենքը՝ դանակը, առգրավվել է որպես իրեղեն ապացույց։
Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ մեղադրյալը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի։
Հետաքննությունը սկսվել է Վրաստանի ՔՕ 108-րդ հոդվածով՝ կանխամտածված սպանություն։ Այս հանցագործությունը նախատեսում է մինչև 15 տարի ազատազրկում։