Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում «Energo Pro Georgia»-ն լայնածավալ վերականգնողական աշխատանքներ է իրականացնում՝ փոխարինելով հնացած տրանսֆորմատորներ, ստորգետնյա ու օդային ցանցեր, ինչը կբարելավի էլեկտրամատակարարման որակը, կկրճատի վթարային անջատումները և կապահովի բաժանորդների անխափան հոսանքի մատակարարումը։
Jnews-ը կապ հաստատեց Energo Pro Georgia ընկերության հասարակական կապերի բաժնի հետ՝ պարզելու, թե կոնկրետ ի՞նչ աշխատանքներ են իրականացվել տվյալ հատվածում։
«Մեր ցանցում պարբերաբար իրականացնում ենք՝ ինչպես պլանային-կանխարգելիչ, այնպես էլ վերականգնողական աշխատանքներ», — Energo Pro Georgia ընկերության հասարակական կապերի բաժնի ներկայացուցիչը։
Ըստ ընկերության՝ ներկայումս սպասարկման կենտրոնի տեխնիկական ծառայությունն Ախալքալաք քաղաքում գտնվող երկու տրանսֆորմատորային կետերը (509-011-ից մինչև 509-015) միացնող մաշված ստորգետնյա մալուխի վերականգնողական աշխատանքներ է իրականացնում։
«Նախագիծն ընդգրկում է Դավիթ Աղմաշենեբելի և Երևանյան փողոցները։ Աշխատանքների ավարտին այս տրանսֆորմատորային կետերին միացած բաժանորդները կստանան ավելի կայուն էլեկտրամատակարարում», — հայտնեցին Energo Pro Georgia ընկերության հասարակական կապերի բաժնից։
Սպասարկման կենտրոնի տեղեկություններով՝ ստորգետնյա մալուխի անցկացումը տեխնիկական ծառայությունն արդեն ավարտել է։ Ավտոճանապարհի վերականգնումն այն բոլոր հատվածներում, որտեղ ընկերությունն աշխատանքներ է իրականացրել, կավարտվի 10–12 օրվա ընթացքում։
Ախալքալաքի մունիցիպալիտետում բաշխիչ ցանցի վերականգնողական նախագծերի շրջանակներում ընթացիկ տարում նախատեսվում է նաև փոխարինել 120 նոր 10 կՎ և 115 ցածր լարման հենասյուներ։ Սպասարկման կենտրոնի ներկայացուցիչը տեղեկացրեց․
«Այս ուղղությամբ նախատեսված աշխատանքների 40%-ից ավելին արդեն իրականացվել է, իսկ մնացածն ակտիվորեն շարունակվում է»։
Այս տարի վերականգնողական նախագծերի շրջանակներում Ախալքալաքում փոխարինվել է 620 մետրանոց 10 կՎ ստորգետնյա մալուխ, որը կապում է 509-004 և 509-006 ենթակայնները Դարբինյան և Մալխասյան փողոցներում։ Ավելին, անվտանգության նկատառումներից ելնելով, 100 մետրանոց մալուխը տեղափոխվել է №1 մանկապարտեզի տարածքից։
«Ծերեթելի փողոցում 100 մետրանոց նոր ստորգետնյա մալուխով փոխարինվել է նախկինում եղած մաշված ցանցը, որը ապահովում էր նախկին զինվորական ավանի էլեկտրամատակարարումը», – նշում են Energo Pro Georgia ընկերությունից։
2025 թվականին արդեն փոխարինվել է երկու վնասված հզոր տրանսֆորմատոր, նախատեսվում է ևս մեկ հզոր տրանսֆորմատորի փոխարինում ավելի մեծ հզորությամբ։
Ընկերության ներկայացուցիչն ընդգծեց․ «Լարման և էլեկամատակարարման որակի բարելավման նպատակով գերեզմանատան հարևանությամբ ավելացվել են երեք նոր տրանսֆորմատորային կետեր, փոխարինվել է հնացած և մաշված բաց տիպի կետը, իսկ ձորում ապրող բնակիչների համար նախատեսվում է նոր տրանսֆորմատորային կետի տեղադրում»։
Energo Pro Georgia ընկերությունից նշում են, որ վերոնշյալ աշխատանքների նպատակն է բարելավել բաժանորդների անխափան էլեկտրամատակարարումը և նվազեցնել վթարային անջատումների քանակը»։