նորություններ 14 Օգոստոսի, 2025 • Ռուսաստանը «սահմանափակել է» Telegram-ով և WhatsApp-ով զանգերը

Ռոսկոմնադզորը Ռուսաստանում Telegram և WhatsApp մեսենջերներով զանգեր կատարելու «մասնակի սահմանափակումներ» է մտցնում «հանցագործների դեմ պայքարելու համար», գրում է ՏԱՍՍ-ը։

«Իրավապահ մարմինների և քաղաքացիների բազմաթիվ հարցումների համաձայն՝ Telegram-ը և WhatsApp-ը դարձել են հիմնական ձայնային ծառայությունները, որոնք օգտագործվում են խաբեության և փող շորթելու, ինչպես նաև Ռուսաստանի քաղաքացիներին դիվերսիոն և ահաբեկչական գործողությունների մեջ ներգրավելու համար», — հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից։

Հաստատվում է, որ Ռուսաստանում Telegram-ում և WhatsApp-ում «այլ ֆունկցիոնալ սահմանափակումներ» չեն ներդրվում։

ՌԴ թվային զարգացման նախարարությունը հայտնել է, որ մեսենջերներում զանգերի հասանելիությունը կվերականգնվի «Ռուսաստանի օրենսդրության պահանջներին համապատասխանելուց հետո»։

Մեկ օր առաջ լրատվամիջոցները հայտնել էին, որ Ռուսաստանում WhatsApp և Telegram մեսենջերներում զանգերն արգելելու որոշումը «արդեն կայացվել է ամենաբարձր մակարդակում»։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝