Ռեպրեսիվ ռեժիմը սպառնում է անկախ առցանց լրատվամիջոցների անհետացմամբ: Այս իրական սպառնալիքը ցույց տալու համար 22 լրատվական կայքեր ժամանակավորապես անջատվել են: Խորհրդանշական անջատումը նախորդել է «Լույսը չպետք է մարի» արշավին, որի նպատակն է միավորել կողմնակիցներին՝ անկախ լրատվամիջոցները պաշտպանելու համար: Այս նպատակով ստեղծվել է միասնական հարթակ, որի միջոցով 22 լրատվամիջոցներ կարող են աջակցություն ստանալ:
Արշավը հարց է բարձրացնում. ի՞նչ է պատահում, երբ լույսը մարում է։ Երբ ազատ ձայնը լռում է, և հանրությունը այլևս չի ստանում անաչառ տեղեկատվություն։ Երբ լույսերը մարում են, մարում է նաև ճշմարտությունը։ Արշավի նպատակն է ընթերցողին ցույց տալ.
• Անկախ առցանց լրատվամիջոցների միասնությունը,
• Դրանց անհետացման իրական սպառնալիքը բռնաճնշումների պայմաններում
• Եվ դրա դերը լույսը վառ պահելու գործում։
Արշավի պաշտոնական կայքն է՝ https://sinatle.media/
Հաշվեհամարները՝
# GE76TB7548536080100013
# GE06BG0000000609779465
Առցանց լրատվամիջոցներն են.
• Բաթումելեբի
• Netgazeti
• Պուբլիկա
• Ինդիգո
• Քարթլիս Ամբեբի
• Գուրիա Նյուզ
• Սամխրեթիս Կարիբճե
• Chai Khana
• Info imereti
• Studio Monitori
• Քութաիսիպոստի
• OC Media
• Ռադիո Մառնեուլի
• Adjara Times
• Այ, ֆաքտի
• Պրոեկտի 64
• Մեդիաչեքեր
• Չեմի Խարագաուլի
• Ապրիլի
• Գուրիիս Մոամբե
• TOK2Region
• Jnews.ge