Ախալքալքում և շրջանի որոշ գյուղերում, անվտանգութունն ապահովելու համար տեղադրվել են տեսախցիկներ։ Ընդհանուր առմամբ տեսախցիկ է տեղադրվել 38 հասցեներում։
Տեսախցիկների տեղադրման համար հայտարարված էր մրցութ, որի նախնական արժեքը կազմում էր 25 999 լարի։ Այն հաղթել էր ՍՊԸ Թիեմելնետը՝ 25 549 լարիով։
Ախալքալաքի քաղաքապետարանի տնտեսական զարգացման և գույքի կառավարման ծառայության պետ Մնացական Փամբուխչյանի խոսքով, տեսախցիկների տեղադրման գործընթացն արդեն ավարտվել է և այն հասցեներում, որտեղ որ պետք է տեղադրվեր, արդեն տեղադրված են։
Բնակիչներից շատերն արդեն տեսել են տեսախցիկները։
«Գիտեմ, որ տեղադրված է տեսախցիկ, անձամբ եմ տեսել այն», — ասաց Վաչիան գյուղի բնակիչներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ։
Նա նշեց, որ ըստ իրեն գյուղամեջի տեսախցիկների առկայությունը անվտանգության տեսանկյունից շատ դրական կողմեր ունի։ Այնուհետև նշեց նաև դրանց բացասական կողմը։
«Լավ է անվտանգային բոլոր առումներից ելնելով, չի կարող լինել գողություններ և այլ տիպի վատ գործողություններ։ Իսկ վատն այն է, որ ակամայից ներխուժում են մարդու տարածք և հսկում այն», — ասաց նա։
Չնայած նրան, որ բնակիչը նշեց, որ մշտական հսկողությունը տեսախցիկների բացասական կողմն է, այնուամենայնիվ, կարծում է, որ տեսախցիկների լինելը ավելի անվտանգ կդարձնի բոլորի կյանքը։
Վերոնշյալ մրցույթի շրջանակներում տեսախցիկներ են տեղադրվել մի շարք գյուղերում՝
- Վաչիանում (41.35163, 43.43006),
- Դադեշում (41.28379, 43.42157),
- Ազավրեթում (41.58643, 43.45453),
- Բալխոյում (41.51018, 43.53513),
- Օլավերդում (41.46175, 43.55982),
- Բավրայում (41.40423, 43.50798),
- Բուռնաշեթում (41.58407, 43.47016),
- Դիլիսկա գյուղի շրջադարձին (41.41335, 43.48126),
- Կուլիկամ-Կարտիկամ գյուղերի շրջադարձին (41.40825, 43.52346)։
Տեսախցիկների տեղադրման ավելի կոնկրետ վայրերը տեսնելու համար կարող եք փակագծերում նշված կոորդինատները փնտրել www. maps.gov.ge կայքում (հաշվի առեք, որ սկզբում պետք նշել ստորակետից հետո նշված կոորդինատը, հետո ստորակետից առաջ եղած)։