Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնը (NAEC) հրապարակել է ուսուցիչների, ուսուցիչ դառնալ ցանկացողների քննությունների հայոց լեզվի և մի շարք այլ առարկաների արդյունքները։
Հայտնի են հետևյալ առարկաների քննությունների արդյունքները. օտար լեզուներ, քաղաքացիական կրթություն (VII-XII), վրացերեն (ոչ վրացալեզու դպրոցների համար), հիմնական մասնագիտական հմտություններ, համակարգչային տեխնոլոգիաներ, կերպարվեստ և կիրառական արվեստ, երաժշտություն, սպորտ, հայերեն և ադրբեջաներեն։
Քննության արդյունքների մասին տեղեկանալու համար քննվողը պետք է այցելի online.naec.ge կայքը և մուտք գործի՝ օգտագործելով իր անձնական համարը և քննական քարտի վրա նշված ինը նիշանոց նույնականացման կոդը։