Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել։ Ազգային սեյսմիկ մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ծալկայից 3 կիլոմետր հեռավորության վրա՝ Խրամհեսի գյուղում։
Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.1 մագնիտուդ, իսկ խորությունը՝ 10 կիլոմետր։
Երկրաշարժը գրանցվել է Թբիլիսիի ժամանակով ժամը 10:08-ին։