2025 թվականի հոկտեմբերի 4-ին Վրաստանում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ընտրատեղամասերի մեծ մասում քվեարկության գործընթացը կանցկացվի էլեկտրոնային տեխնոլոգիաների միջոցով: Նինոծմինդայի մունիցիպալիտետում ձևավորվել է 35 ընտրատեղամաս, որոնցից երեքը՝ Նինոծմինդայում, մնացածը՝ գյուղերում: 19 ընտրատեղամաս կքվեարկի էլեկտրոնային համակարգով:
Նինոծմինդայի մունիցիպալիտետում էլեկտրոնային համակարգի միջոցով քվեարկությունը կանցկացվի հետևյալ ընտրատեղամասերում՝
№ 1 Նինոծմինդա՝ տեղակայված է թիվ 2 դպրոցի շենքում
№ 2 Նինոծմինդա՝ տեղակայված է թիվ 1 դպրոցի շենքում
№ 3 Նինոծմինդա՝ տեղակայված է թիվ 3 դպրոցի շենքում
№ 7 Մեծ Գոնդուրա գյուղ
№ 8 Փոքր Գոնդուրա գյուղ
№ 9 Դիլիֆ գյուղ
№ 10 Ղուլալիս գյուղ
№ 11 Մամզարա գյուղ
№ 12 Գորելովկա գյուղ
№ 14 Ժդանովական գյուղ
№ 18 Մեծ Խանչալի գյուղ
№ 19 Փոքր Խանչալի գյուղ
№ 21 Հեշտիա գյուղ
№ 22 Թորիա գյուղ
№ 25 Սաթխա գյուղ
№ 26 Օրոջալար
№ 27 Մեծ Արագյալ գյուղ
№ 28 Փոքր Արագյալ գյուղ
№ 34 Ջիգրաշեն գյուղ
Մնացած ընտրատեղամասերում կօգտագործվի ավանդական քվեարկության համակարգը։
Երկրով մեկ կբացվի ընդհանուր առմամբ 3051 ընտրատեղամաս, որոնցից 2284-ում ընտրությունները կանցկացվեն էլեկտրոնային եղանակով, իսկ 767-ում՝ ավանդական եղանակով։
Հոկտեմբերի 4-ին Վրաստանի քաղաքացիները կընտրեն 64 սակրեբուլոյի 2058 անդամի՝ համամասնական և մեծամասնական ընտրակարգերով, ինչպես նաև 64 քաղաքապետի։