Ախալքալաքի շրջանային հիվանդանոցը տեղեկացնում է, որ հուլիսի 14-ին և 15-ին Ախալքալաքի հիվանդանոցում մամոգրաֆիա անցած հիվանդները կարող են իրենց հետազոտության արդյունքները ստանալ ընդունարանից։
Զննման արդյունքները ստանալու համար պետք է գնալ Ախալքալաքի շրջանային հիվանդանոցի ընդունարան և ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ։
Նշենք, որ հուլիսի 14-ին և 15-ին Ախալքալաքի հիվանդանոցում անցկացվել է անվճար ուռուցքաբանական հետազոտություն։ Մամոգրաֆիայի արդյունքներն արդեն հայտնի են, դրանք ուղարկվել են հիվանդանոց՝ հետազոտություն անցած պացիենտների անունով։