Երկրի Ազգային վիճակագրական ծառայության զեկույցի համաձայն՝ 2025 թվականի առաջին կիսամյակում Վրաստանն արտահանել է 78,23 հազ. տոննա կարտոֆիլ, ինչը 30 անգամ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից։ Արժեքային առումով արտահանումը նույնպես աճել է 30 անգամ՝ հասնելով 26,5 միլիոն դոլարի։
Այս տարի Բելառուս կարտոֆիլի մատակարարումներն աճել են։ Վրաստանն այնտեղ է ուղարկել 3,1 հազար տոննա կարտոֆիլ, դրամական առումով մատակարարումների ծավալը կազմել է 1,3 միլիոն դոլար։
Արդյունքում, Բելառուսը դարձել է վրացական կարտոֆիլի չորրորդ խոշորագույն ներմուծողը, գրում է «Ինտերֆաքսը»։
Ռուսաստանը շարունակում է մնալ վրացական կարտոֆիլի հիմնական շուկան, որի մասնաբաժինը տարվա առաջին կիսամյակում կազմել է 50,35 հազար տոննա (կարտոֆիլի բոլոր արտահանման 64,3%-ը)՝ 20,5 միլիոն դոլարի (77%) արժեքով։
Վրաստանից Ռուսաստան կարտոֆիլի մատակարարումների ծավալը տարվա առաջին կեսին 3.6 անգամ գերազանցել է ամբողջ 2024 թվականի արտահանման ծավալը (14.05 հազար տոննա):
Վրաստանից կարտոֆիլի մատակարարումների ծավալով երկրորդ տեղում է Ադրբեջանը՝ 20.26 հազար տոննա՝ 3.7 միլիոն դոլար արժողությամբ, իսկ երրորդ տեղում՝ Հայաստանը՝ 3.74 հազար տոննա՝ 0.9 միլիոն դոլար արժողությամբ: