նորություններ 10 Օգոստոսի, 2025 • Ախալքալաքի որ գյուղերը կքվեարկեն էլեկտրոնային համակարգով

2025 թվականի հոկտեմբերի 4-ին Վրաստանում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ընտրատեղամասերի մեծ մասում քվեարկելու գործընթացը կանցկացվի էլեկտրոնային տեխնոլոգիաների միջոցով: Ախալքալաքի մունիցիպալիտետի 63 տեղամասից 29-ը կքվեարկեն էլեկտրոնային համակարգով, մնացածը՝ սովորական կարգով:

Վրաստանում առաջին անգամ ընտրություններն էլեկտրոնային տեխնոլոգիաների միջոցով անցկացվեցին անցյալ տարի՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Այս տարի Վրաստանի տարածքի 2284 ընտրատեղամասում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը կանցկացվի էլեկտրոնային եղանակով, իսկ 767 ընտրատեղամասում՝ ավանդական եղանակով։

Քվեարկության գործընթացը փոքր և հեռավոր ընտրատեղամասերում տեղի կունենա ավանդական եղանակով։ Անցյալ տարի Ախալքալաքում ձևավորվել էր երեք ընտրատեղամաս, այս տարի՝ չորս, ինչի արդյունքում Ախալքալաքի մունիցիպալիտետում կա 63 ընտրատեղամաս։

Ախալքալաքի մունիցիպալիտետում քվեարկությունը էլեկտրոնային համակարգի միջոցով կանցկացվի հետևյալ ընտրատեղամասերում․

№1 Ախալքալաքի ընտրատեղամաս՝ գտնվում է քաղաքի Գեղարվեստի դպրոցի տարածքում
№2 Ախալքալաքի ընտրատեղամաս՝ գտնվում է №4 դպրոցի շենքում
№62 Ախալքալաքի ընտրատեղամաս՝ գտնվում է №1 դպրոցի շենքում
№63 Ախալքալաքի ընտրատեղամաս՝ գտնվում է №2 դպրոցի շենքում
№10 Արագվա գյուղ
№11 Մաջադիա գյուղ
№12 Օրջա գյուղ
№13 Կորխ գյուղ
№31 Կարտիկամ գյուղ
№32 Կուլիկամ գյուղ
№33 Աբուլ գյուղ
№34 Խուլգումո գյուղ
№38 Կոթելիա գյուղ
№45 Կումուրդո գյուղ
№21 Դիլիսկա գյուղ
№22 Վաչիան գյուղ
№23 Չամդուրա գյուղ
№47 Հոկամ գյուղ
№51 Սուլդա գյուղ
№52 Դադեշ գյուղ
№24 Մուրջախեթ գյուղ
№59 Խոսպիո գյուղ
№25 Զակ գյուղ
№60 Բավրա գյուղ
№26 Բուղաշեն գյուղ
№61 Խորենիա գյուղ
№27 Բալխո գյուղ
№28 Գոման գյուղ
№29 Օլավերդ գյուղ

Մնացած ընտրատեղամասերում քվեարկության գործընթացը կանցկացվի ավանդական համակարգով։

Երկրի ողջ տարածքում կբացվի ընդհանուր առմամբ 3051 ընտրատեղամաս։

Հոկտեմբերի 4-ին Վրաստանի քաղաքացիները կընտրեն 64 սակրեբուլոյի 2058 անդամի՝ համամասնական և մեծամասնական համակարգով, ինչպես նաև 64 քաղաքապետի։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝