Ախալքալաքի քաղաքապետարանը մունիցիպալիտետի երկու՝ Տուրցխ և Էխտիլա գյուղերի ներքին ճանապարհների ասֆալտապատման մրցույթ է հայտարարել: Նախագծերի իրականացման համար հատկացվել է մոտ 1.9 միլիոն լարի, աշխատանքները նախատեսված են ավարտել երկու տարվա ընթացքում:
Ախալքալաքի մունիցիպալիտետում շարունակվում են ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները: Այս անգամ քաղաքապետարանը սկսում է Տուրցխ և Էխտիլա գյուղերի ներքին ճանապարհների վերանորոգումը, որի համար հատկացվել է 1,874,692 լարի:
Տուրցխ գյուղի ներքին ճանապարհի ասֆալտբետոնապատման նախագծի արժեքը կազմում է 1 298 781 լարի: Աշխատանքները նախատեսված են երկու տարվա համար․ 500 000 լարի՝ 2025 թվականին և 798 781 լարի՝ 2026 թվականին: Վերանորոգվող ճանապարհի երկարությունը 1 756 մետր է:
Էխտիլա գյուղի ներքին ճանապարհների ասֆալտբետոնապատման նախագծի արժեքը կազմում է 575 911 լարի: Վերանորոգվող հատվածի երկարությունը 685 մետր է:
Մրցութային փաստաթղթերի համաձայն, աշխատանքները կավարտվեն 220 օրվա ընթացքում․ 110 օր՝ 2025 թվականին ևս 110 օր՝ սկսած 2026 թվականի մայիսի 1-ից:
Մրցույթը հայտարարվել է օգոստոսի 6-ին, հայտադիմումները կընդունվեն օգոստոսի 22-ից 27-ը։