նորություններ 8 Օգոստոսի, 2025 • Հարգանքի տուրք՝ Թամազ Մելիքիձեի հիշատակին (Photo)

Օգոստոսի 8-ին Կոթելիա գյուղում մատուցվեց հարգանքի տուրք՝ 2008 թվականի օգոստոսյան պատերազմի ժամանակ զոհված Թամազ Մելիքիձեի հիշատակին։ 17 տարի առաջ, օգոստոսի 6-ին, Մելիքիձեն կամավոր մեկնեց մարտական գոտի, իսկ երեք օր անց՝ օգոստոսի 9-ի առավոտյան, զոհվեց թշնամու ռմբակոծության հետևանքով։

Նրա հիշատակին գյուղի գերեզմանատանը հավաքվել էին հարազատները, ընտանիքի անդամներն ու համագյուղացիները։ Միջոցառմանը մասնակցում էին նաև Ախալքալաքի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, այդ թվում՝ քաղաքապետ Մելքոն Մակարյանը, սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը։

Քաղաքապետ Մելքոն Մակարյանի փոխանցմամբ, մյուս տարի արդեն այս օրը Մելիքիձեի հիշատակին նվիրված հուշահամալիրի բացումը կլինի, մնացել են միայն տեխնիկական հարցերը լուծել:

111

555

444

«Հերոսներն ապրում են այնքան ժամանակ, քանի դեռ նրանց հիշում են, մենք այսօր այստեղ ենք մեր պարտքը կատարելու և հիշելու հերոսացած Թամազ Մելիքիձեին, ով իր կյանքը նվիրեց հայրենիքի անկախության և պաշտպանության համար», — մեզ հետ զրույցում ասաց Մակարյանը:

333

222

Թամազ Մելիքիձեն ծնվել է Կոթելիա գյուղում 1976 թվականին, սովորել է գյուղի հանրակրթական դպրոցում: Պարտադիր զինծառայությունն անցնելուց հետո, անցել է պայմանագրային ծառայության: Զոհվել է 2008 թ.-ի օգոստոսի 9-ի առավոտյան, Գորիում ռմբակոծության հետևանքով:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝
Հատուկ օր Ալաստանում

10 Օգոստոսի, 2025