նորություններ 8 Օգոստոսի, 2025 • Թրամփ․ «Փաշինյանն ու Ալիևն այսօր պաշտոնապես խաղաղություն կկնքեն»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 8-ին Սպիտակ տանը»:

«Ալիևը և Փաշինյանը կմիանան ինձ Սպիտակ տանը՝ խաղաղություն կնքելու պաշտոնական արարողությանը:

ԱՄՆ–ն նաև երկկողմ համաձայնագրեր կստորագրի երկու երկրների հետ՝ տնտեսական հնարավորությունները համատեղ օգտագործելու համար, որպեսզի մենք կարողանանք բացահայտել Հարավային Կովկասի տարածաշրջանի ողջ ներուժը:

Ես շատ հպարտ եմ այս խիզախ առաջնորդներով, որ նրանք ճիշտ են վարվում՝ ի շահ Հայաստանի և Ադրբեջանի մեծ ժողովուրդների։

Սա պատմական օր կլինի Հայաստանի, Ադրբեջանի, Միացյալ Նահանգների և ամբողջ աշխարհի համար»,– գրել է ԱՄՆ նախագահը:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝