նորություններ 7 Օգոստոսի, 2025 • Ախալքալաքի աշուղական դպրոցում հնչեց վերջին զանգը

Այսօր՝ օգոստոսի 7-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի աշուղական դպրոցում հնչեց վերջին զանգը։ Միջոցառման ընթացքում շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ հնչեցին ավարտական աշակերտների հասցեին։

mijocarum 2

Միջոցառման բացումը սկսվեց Վրաստանի պետական հիմնով, որից հետո աշակերտներն իրենց երաժշտական ունակությունները ցուցադրեցին՝ հանդես գալով խմբային դհոլի կատարումներով։ Աշուղական նվագարանների՝ շվիի, դուդուկի, դհոլի կատարումներով ձևավորված անսամբլը ստեղծեց տոնական և ազգային շունչ ունեցող մթնոլորտ։ Միջոցառման ընթացքում երեխաները հանդես եկան նաև անհատական ելույթներով՝ ներկայացնելով այն, ինչ սովորել էին Աշուղական դպրոցում երեք տարվա ընթացքում։

mijocarum 3

Այս տարի 8 աշակերտ ավարտեց աշուղական դպրոցը։ Նրանք 8-ից 18 տարեկան էին։ Նրանք շաբաթական ընդամենը երկու անգամ էին հաճախում պարապմունքներին, դպրոցը հաջողությամբ է ամփոփում նրանց ուսումնական ուղին։ Աշուղական դպրոցի սաները ստացան վկայականներ, որոնք հավաստում են երաժշտական կրթության երեք տարվա ավարտը։

Ախալքալաքի մշակույթի տան տնօրեն Ալիք Քսպոյանը նշեց․

«Թեև մի փոքր տխուր եմ, որ երեխաներն ավարտում են և հեռանում դպրոցից, այնուամենայնիվ, ուրախ եմ, որ նրանք ավարտում են բարձր գիտելիքներով։ Նրանք հաճախակի կլինեն մեր դպրոցի շրջանակներում։ Մեր աշակերտներն արժանիորեն ցուցադրեցին, թե ինչ են սովորել՝ շաբաթական ընդամենը երկու օր հաճախելով»։

Ավարտական երեխաները ստացան վկայականներ՝ որպես ուսումնառության ավարտի վկայություն։

mijocarum 5

mijocarum 4

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝