Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային մայրուղին միակ գործող ցամաքային ճանապարհն է, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ։
Ռուս-վրացական սահմանը Հյուսիսային Օսիայի Վերին Լարս անցակետում հատելուն է սպասում ավելի քան 1000 հայկական բեռնատար։
Ընդհանուր առմամբ, վերջին տվյալների համաձայն, հերթում գրանցված է տարբեր երկրներից 2 889 բեռնատար, որոնցից 1 082-ը՝ Հայաստանից։
Խցանումների պատճառը Ռուսաստանից Վրաստան և Հայաստան զբոսաշրջային նպատակներով ուղևորվող քաղաքացիների մեծ հոսքն է։
Հիշեցնենք, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային մայրուղին միակ գործող ցամաքային ճանապարհն է, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ։