Օգոստոսի 7-8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
ՀՀ կառավարությունից հայտնել են, որ Վաշինգտոնում Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով։
«Նաև եռակողմ հանդիպում կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը»,- ասվում է ՀՀ կառավարության հաղորդագրության մեջ։