նորություններ 5 Օգոստոսի, 2025 • Մինչև 15 000 դոլար երաշխիքային վճար ԱՄՆ-ի գործարար կամ տուրիստական վիզայի համար

ԱՄՆ Պետդեպարտամենտն առաջարկել է մինչև 15,000 դոլար երաշխիքային վճարում կատարելու պարտավորություն մտցնել գործարար կամ տուրիստական վիզա ստանալ ցանկացողների համար: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:

Ինչպես նշում է հրատարակությունը, համապատասխան ծանուցման մեջ, որը պետք է հրապարակվի Դաշնային ռեգիստրում օգոստոսի 5-ին, ԱՄՆ Պետդեպարտամենտը նշում է, որ նորամուծությունը կազդի միայն այն երկրների վրա, որոնց քաղաքացիները հաճախ խախտում են վիզայով գտնվելու ժամկետները կամ որոնցում ներքին փաստաթղթերի անվտանգության վերահսկողության համակարգն արդյունավետ չի գործում: Նման դեպքերում վիզայի դիմորդները պարտավոր կլինեն վճարել 5,000-ից մինչև 15,000 ԱՄՆ դոլար գրավ:

Սույն ծանուցման համաձայն, այս պարտավորությունը կներդրվի մեկ տարվա ընթացքում փորձնական (փորձարկային) ծրագրի շրջանակներում:

Այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները պարտավոր կլինեն վճարել գրավ, կհայտարարվի ծրագրի մեկնարկից հետո: Այնուամենայնիվ, կախված անհատական հանգամանքներից, որոշ մարդիկ կարող են ազատվել վճարից:

Բացի այդ, այս պահանջը չի տարածվի այն երկրների քաղաքացիների վրա, որոնք մասնակցում են ԱՄՆ առանց վիզայի մուտքի ծրագրին։

Պետդեպարտամենտը տվյալ առաջարկը ներկայացրել է այն ֆոնին, երբ Թրամփի վարչակազմը ակտիվացնում է վիզայի պահանջները խստացնելու իր ջանքերը։ Անցյալ շաբաթ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ վիզայի համար շատ դիմորդներ պարտավոր կլինեն հարցազրույցներ անցնել, նույնիսկ եթե նախկինում դրանք պարտադիր չէին։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝