նորություններ 8 Օգոստոսի, 2025 • Անվճար ֆակուլտետների ցանկը ըստ համալսարանների՝ 2025-2026 ուսումնական տարվա համար

Հայտնի են 2025-2026 ուսումնական տարում պետական հիմնադրված բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի աստիճանի/ուսուցչի վերապատրաստման ինտեգրված բակալավրի-մագիստրոսի աստիճանի/անասնաբուժական բժշկության ինտեգրված մագիստրոսի աստիճանի հավատարմագրված կրթական ծրագրերի ծրագրային ուղղություն(ներ)ը, որոնցում ուսանողի ուսման վարձն ամբողջությամբ ֆինանսավորվում է պետության կողմից։

Ուսումնական տարբեր տարիներին այս ցանկը ենթարկվում է փոփոխության:

Jnews-ը ստորև ներկայացնում է համալսարաններ և տվյալ համալսարանում անվճար բաժինները

Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարան

  • Վրացերեն բանասիրություն
  • Պատմություն
  • Հնագիտություն
  • Փիլիսոփայություն
  • Նախակրթարանի ուսուցիչների վերապատրաստման ինտեգրված կրթական ծրագիր
  • Մաթեմատիկա
  • Ֆիզիկա
  • Քիմիա
  • Կենսաբանություն
  • Տնտեսագիտություն
  • Սոցիալական աշխատանք (այս տարի է ավելացվել)

Իլիայի պետական համալսարան

  • Վրացերեն բանասիրություն (հիմնական և լրացուցիչ մասնագիտություն)
  • Պատմություն (հիմնական և լրացուցիչ մասնագիտություն)
  • Հնագիտություն (հիմնական և լրացուցիչ մասնագիտություն)
  • Փիլիսոփայություն (հիմնական և լրացուցիչ մասնագիտություն)
  • Տարրական դասարանների  կրթության ինտեգրված բակալավրի և մագիստրոսի ծրագիր (I-VI դասարաններ)
  • Մաթեմատիկա (հիմնական և լրացուցիչ մասնագիտություն)
  • Ֆիզիկա (հիմնական և լրացուցիչ մասնագիտություն)
  • Ճարտարապետություն (հիմնական մասնագիտություն)
  • Կենսաբանություն (հիմնական և լրացուցիչ մասնագիտություն)
  • Քաղաքացիական ճարտարագիտություն (հիմնական մասնագիտություն)

Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարան

  • Պատմություն
  • Վրացերեն բանասիրություն
  • Անգլերեն բանասիրություն
  • Նախնական կրթության ուսուցիչների վերապատրաստման ինտեգրված բակալավրի և մագիստրոսի աստիճանի ծրագիր
  • Տնտեսագիտություն
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ
  • Ագրոնոմիա
  • Էկոլոգիա
  • Հանրային կառավարում
  • Անասնաբուժական բժշկության ինտեգրված մագիստրոսի աստիճանի ծրագիր

Այլ համալսարանների և բաժինների հետ ծանոթացեք մուտք գործելով նշված հղումով։

Հիշեցնենք, որ 1+4 ծրագրով ընդունված ուսանողներն անկախ ընտրած մասնագիտությունից, չունեն հնարավորություն վերոնշյալ միջոցով անվճար շարունակել իրենց կրթությունը, եթե ընդունվելուց չեն ստացել դրամաշնորհ:

Այս թեմայով կարդացեք նաև՝

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝